Հայաստանում օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ. եղանակի տեսություն

Աբովյան փողոց
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` մայրաքաղաքում այսօր +31 աստիճան կգրանցվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Այսօր և առաջիկա երեք օրերին Հայաստանում տեղումներ չեն սպասվում։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Օդի ջերմաստիճանը մինչև ապրիլի 29-ը կշարունակի բարձրանալ 4-6 աստիճանով։
Եղանակը Հայաստանում
Այսօր Երևանում ցերեկային ժամերին կգրանցվի 29-31, գիշերը` 13-15 աստիճան տաքություն։