ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել իր ընդդիմախոս, Սպիտակ տան նախկին ղեկավար Դոնալդ Թրամփի հետ բանավեճի: Նա այդ մասին ասել է լրագրող Հովարդ Սթերնին տված հարցազրույցում։
Հանրապետականների ամենահավանական թեկնածու Դոնալդ Թրամփն արդեն բազմիցս կոչ է արել Բայդենին հանդիպել իր հետ՝ պնդելով, որ կկարողանա ցույց տալ ամերիկյան առաջնորդի կոգնիտիվ խնդիրների առկայությունը:
«Չգիտեմ՝ երբ... Ես ուրախ կլինեմ բանավիճել նրա հետ», - ասել է Բայդենը։
Բանավեճերի անցկացման հանձնաժողովը նախորդ տարվա նոյեմբերին որոշել էր երեք փուլերի ժամկետները, դրանք կանցկացվեն սեպտեմբերի 16-ից հոկտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում: