Սանոսյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման հարցը

Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ու ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր։ Տեղեկությունը հայտնում ՀՀ ՏԿԵ մամուլի ծառայությունը։
ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը
Նշվում է, որ քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման, միջտարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։
Հիշեցնենք` Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը Սոչիում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ այս պահին Հայաստանին անհրաժեշտ է մինչև 1000 ՄՎտ հզորությամբ ռեակտոր։
Ատոմակայանի հարցում Հայաստանը կանգնած է Լիտվայի դառը փորձը կրկնելու վտանգի առաջ. Դավթյան
Նրա խոսքով` Հայաստանը ԱԷԿ-ի կառուցման առաջարկների է սպասում մի քանի երկրից, և դեռ որոշված չէ` այն պետք է ստացիոնար լինի, թե մոդուլային: