Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Մոսկվայի Պոկլոննայա բլրի վրա հայտնվել է ՆԱՏՕ-ի ավարային տեխնիկան

Ցուցադրությունը կբացվի մայիսի 1-ին և բաց կլինի մեկ ամիս:
Sputnik
Մոսկվայի Պոկլոննայա բլուր են հասցրել ավարային ռազմական տեխնիկայի ցուցահանդեսի առաջին հինգ ցուցանմուշները, որոնք ՌԴ ԶՈւ-ի զինվորները գրավել են Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության անցկացման ժամանակ: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Գործակալության տվյալներով՝ ամերիկյան Bradley հետևակի մարտական մեքենան և M113 զրահամեքենան, ինչպես նաև Գերմանիայի արտադրության Marder զրահամեքենան և Թուրքիայում արտադրված Kirpi BMC 350 զրահամեքենան արդեն բերվել են այն հարթակ, որտեղ տեղի կունենա ցուցահանդեսը:
Ցուցադրությունը կբացվի մայիսի 1-ին։ Ցուցահանդեսը կտևի մեկ ամիս: Այն կներկայացնի ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Թուրքիայի, Շվեդիայի, Չեխոսլովակիայի, ՀԱՀ-ի, Ֆինլանդիայի, Ավստրալիայի, Ավստրիայի և Ուկրաինայի արտադրության ավելի քան 30 ռազմական տեխնիկայի նմուշներ: Հյուրերը կարող են տեսնել նաև Leopard տանկը։
Ռուսական «Ինվարը» «սրախողխող» է անում ՆԱՏՕ-ական տանկերը
Ապրիլի 23-ին ՌԴ ՊՆ-ն հրապարակել է ռազմաճակատից տանկ տեղափոխելու կադրերը։ Մեքենան արդեն տեղափոխվել է վերանորոգման ստորաբաժանում, որտեղ նախատեսվում է դրա վրա փոխել թրթուրավոր ժապավենները և էլեկտրալարերի որոշ տարրեր:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինա մատակարարված Bradley ՀՄՄ-ների մեկ երրորդը ոչնչացվել է մարտերում կամ շարքից հանվել: