Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-29-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի ազգային կենտրոնը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևելյան՝ 2-4մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-29-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում նույնպես ապրիլի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին կհասնի +30 աստիճանի։
Ինչպես են կենդանիներին փրկում Օրենբուրգի հեղեղված տարածքներից