ԵՐԵՎԱՆ,25 ապրիլի – Sputnik. ՀՀ կառավարության շենքի մոտ հավաքված մարդիկ պահանջում են, որ ՀՀ իշխանությունները «եղեռն» բառի փոխարեն կիրառեն «ցեղասպանություն» եզրույթը։
Բողոքի ակցիա ՀՀ կառավարության շենքի մոտ
© Sputnik / Aram Nersesyan
Հավաքվածները նշում են, որ ՀՀ կառավարությունն իրականացնում է թուրք-ադրբեջանական տանդեմի ցանկությունները։
«Նիկո՛լ, դավաճա՛ն»,– վանկարկում են ակցիայի մասնակիցները։
Բողոքի ակցիա ՀՀ կառավարության շենքի մոտ
© Sputnik / Aram Nersesyan
Նրանք պնդում են, որ նման հակահայկական գործողությունների հետևանքով մոտ ապագայում Հայաստանը կհրաժարվի Հայոց ցեղասպանության փաստից ու մեղավոր կճանաչի ոճրագործություն անելու մեջ ում ասես, բայց ոչ թուրքերին։
Նշենք, որ վերջերս ՀՀ վարչապետը, դասախոսությամբ հանդես գալով և խոսելով Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին, նախընտրել էր օգտագործել «Մեծ եղեռն» և «կոտորած» տերմինները, ինչը նկատել էին ԶԼՄ-ները։
Ավելի ուշ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավար, ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հանդես եկավ Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի անունները նույնականացնելու և ցուցակագրելու առաջարկով, ինչը նույնպես բուռն քննարկումների թեմա դարձավ` հասարակության շրջանում մտավախություն առաջացնելով, որ իշխանությունները մտադիր են կասկածի տակ դնել այդ պատմական փաստը:
Այնուամենայնիվ, ապրիլի 24-ին իր ուղերձում Փաշինյանն օգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը։