2024 թ. 1–ին եռամսյակում 1000 խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Մոբայլ սենթր արթը»

Սուպերմարկետ
Ցանկի 2–րդ հորիզոնականում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, 3–րդում` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. 2024 թ. հունվար–մարտ ամիսների ընթացքում 1000 խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող «Մոբայլ սենթր արթ» ընկերությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
«Մոբայլ սենթր արթը» 2024 թ. առաջին եռամսյակում պետական բյուջե է վճարել մոտ 20 մլրդ դրամ։
Ցանկի 2–րդ հորիզոնականում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը` ավելի քան 18 մլրդ դրամով, իսկ 3–րդ հորիզոնականում` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը` մոտ 16 մլրդ դրամով։
Նշված ժամանակահատվածում 1000 խոշոր հարկատուների վճարած ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 387 մլրդ 109 մլն դրամ:
«Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 329 մլրդ 864 մլն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 57 մլրդ 244 մլն դրամ»,– նշված է կոմիտեի հաղորդագրության մեջ։
1000 խոշոր հարկատուների ցանկի առաջին տասնյակում են նաև «Գրանդ Տոբակոն», «Փրիթի Ուեյը», «Սի Փի Էս Էներջի Գրուպը», «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը», «Վիա Արմենիան», «Սիթին», «Վայդբերրիզը»։
Հիշեցնենք, որ ՀՀ խոշոր հարկատուների` 2023 թ. հունվար–դեկտեմբեր ամիսների ցանկը, ինչպես 2023 թ. 3–րդ եռամսյակում (հուլիս–սեպտեմբեր), գլխավորել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը ամբողջ 2023 թ. ընթացքում վճարել է 70.9 մլրդ դրամ հարկ։