Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրերի առաջին մատյանը բացվեց 1996 թ.հունվարին: Այդ մատյանում գրառումներ էին թողնում հասարակ քաղաքացիները։ Թանգարանի ղեկավարությունն ավելի ուշ առանձնացրեց քաղաքացիների և պատվավոր հյուրերի մատյանները։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվավոր հյուրերի մատյանում առաջին գրառումն արեց Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդը:
«Հավերժ հիշատակ ցեղասպանության զոհերի, նահատակների և հայ մեծ ժողովդրի հավատքի, ազգային ինքնության դավանողների հիշատակին»,– գրել է նա 1996 թվականի մայիսի 2-ին։
Թանգարանի ֆոնդերում 47 մատյան է պահվում, որոնցից 7-ը` պատվավոր հյուրերի։