ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Այսօր և առաջիկա երկու օրերին Հայաստանում տեղումներ չեն սպասվում։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ապրիլի 27-ին և 28-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-28-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Այսօր Երևանում ցերեկային ժամերին կգրանցվի 26-28, գիշերը` 11-13 աստիճան տաքություն։