Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը կոչ է արել իշխանություններին սահմանազատման շրջանակում Ադրբեջանից պահանջել՝ վերադարձնել Հայաստանից գրավված ինքնիշխան տարածքները։
Ըստ պատգամավորի՝ Ադրբեջանն ավելի շատ հայկական տարածք է օկուպացրել, քան այն՝ ինչ պահանջում է Հայաստանից:
«Պետք է Բաքվից պահանջել հայելային հեռանալ Տավուշի, այդ թվում` Ջողազի ջրամբարից հյուսիս ընկած հատվածներից, հեռանալ Ջերմուկի տակից»,-ընդգծել է պատգամավորը։
Ըստ Խաչատրյանի` միայն այդպես պետք է գնալ սահմանազատման, այլ ոչ թե ուժային ճնշման տակ տարածքներ զիջել Ադրբեջանին։