Բաքվի հետ ռազմական բալանսի կարգավորման համար ասիմտրիկ լուծումներ են պետք.Հարությունով

Sputnik
Երեկ հրապարակվել է Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի հերթական զեկույցը, որում ներկայացված է, թե 2023 թվականին երկրների համախառն ներքին արդյունքի քանի տոկոսն է կազմել սպառազինության համար նախատեսված ծախսը։
Ըստ SIRPI-ի ուսումնասիրությունների` անցած տարի Հայաստանում ռազմական ծախսերի աճը ՀՆԱ-ի հարաբերակցությամբ կազմել է 1.4 տոկոս։ Ադրբեջանում այն կազմել է 0.8 տոկոս։
Ի՞նչ սպառազինություն է անհրաժեշտ այսօր Հայաստանի զինված ուժերին, հաշվի առնելով այն փաստը, որ իշխանությունները պարբերաբար ահազանգում են հնարավոր պատերազմի վտանգի մասին։ Արևմուտքն էլ պատրաստակամություն է հայտնել ոչ մահաբեր սպառազինություն տրամադրել։
Ռազմաքաղաքական վերլուծաբան Դավիթ Հարությունովի կարծիքով` հաշվի առնելով այն փաստը, որ 202 թվականի արցախյան 44-օրյա պատերազմից հետո ռազմական հավասարակշռությունը խախտված է հօգուտ Ադրբեջանի, ապա լուծումները պետք է այլ լինեն։
«Բաքվի հետ ռազմական բալանսի կարգավորման համար ասիմտրիկ լուծումներ են պետք»,-Sputnik Արմենիային հետ զրույցում կարծիք է հայտնել Դավիթ Հարությունովը։