Օնիկ Գասպարյանը «քիմիկների զորամասի» գործով Հակակոռուպցիոն դատարանում է

Հակակոռուպցիոն դատարան
Գլխավոր շտաբի նախկին պետը գործով վկայի կարգավիճակ ունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը գնացել է Հակակոռուպցիոն դատարան։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ԲԴԽ մամուլի խոսնակ Մերի Գևորգյանը։
Նշենք, որ Օնիկ Գասպարյանը դատարանում է «քիմիկների զորամասի» գործի շրջանակում։
«Նա այցելել է Հակակոռուպցիոն դատարան, գործով վկայի կարգավիճակ ունի։ Հակակոռուպցիոն դատարանում նա ցուցմունք պետք է տար»,– ասաց Գևորգյանը։
Հիշեցնենք` «քիմիկների զորամասի» գործով որպես մեղադրյալ ներգրավված է ՀՀ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը։ Ըստ մեղադրանքի` 62 զինծառայողները նրա և երկու հրամանատարների պատճառով են Զանգելանում հայտնվել ադրբեջանական շրջափակման մեջ։ Զինծառայողներից միայն 20-ին է հաջողվել դուրս գալ ադրբեջանական շրջափակումից, 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ 23 զինծառայողների գտնվելու վայրն անհայտ է:
Զորամասի զինծառայողների ծնողներն ացած տարի բողոքի ակցիաներ էին անում` դժգոհելով դատավարությունից։