ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Իրանում պատրաստվում են «Միր» քարտերի ընդունման պիլոտային նախագծի մեկնարկին։ Տեղեկությունը հայտնում է «Իզվեստիան»՝ հղում անելով ՌԴ-ում ԻԻՀ դեսպանատան առևտրային կցորդ Մոհսեն Ռահիմիին:
Երկրում ռուսական քարտերի աշխատանքը կարգավորելու առաջին պայմանավորվածությունների մասին հաղորդվել էր դեռ 2022 թվականին։
Ռահիմի Մոհսենն ավելացրել է, որ այժմ աշխատանքներ են տարվում տեխնիկական մանրամասների վրա, որ ապահովվի «Միր»-ով վճարման անխափան գործընթացը։
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային վճարահաշվարկային ArCa համակարգը հայտարարել էր, որ մարտի 30-ից կդադարեցնի սպասարկել «Միր» քարտերը: Այս քարտերի սպասարկումը կշարունակի «ՎՏԲ-Արմենիա Բանկը», որը չի մտնում ArCa համակարգի մեջ: