ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։ Տեղեկությունը հայտնում են մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից։
Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:
Ապրիլի 24-ին աշխատանքները կսկսվեն ժամը 07։00-ից և կավարտվեն 2024 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 01։00-ին։
Հիշեցնենք` ապրիլի 24–ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, կգործեն անվճար երթուղիներ դեպի «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածք՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելուների համար։