ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. «Զորավար Անդրանիկ» կայարանում 28-ամյա երիտասարդ է նետվել ժամանող գնացքի տակ և մահացել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը։
«Դեպքը տեղի է ունեցել 20։00-ի սահմաններում, 1996 թվականին ծնված քաղաքացի է՝ Բ․Ա․-ն»,- հայտնեց Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ այս պահին տեղում քննչական գործողություններ են իրականացվում։
Մետրոպոլիտենի գլխավոր տնօրեն Բաբկեն Սեդրակյանի հրամանով՝ երթևեկությունն իրականացվում է միակողմանի։