Այսօր առավոտյան Գյումրիում մի քաղաքացի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով հայտնվել է քաղաքապետարանի աստիճանների վրա։ Օգտատեր Վարդան Սրտաշյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմել է, թե ինչպես է «Մերսեդեսն» անկանոն երթևեկել քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող մայթով, վերջում էլ աստիճաններով բարձրացել է ու հայտնվել քաղաքապետարանի մուտքի մոտ։
«Ուզում էր քաղաքապետարան մտներ էս մուտքով, կանչում է քաղաքապետին, բան ունի ասելու»,- եթերում պատմում է օգտատերը։
Կադրերում երևում է, որ ոստիկաններն ուժով վարորդին դուրս են հանում մեքենայից և բերման ենթարկում։
Ըստ տեղեկությունների՝ քաղաքացին նման քայլի էր դիմել՝ ի նշան քաղաքապետի դեմ բողոքի։ Այլ մանրամասներ հայտնի չեն։