Երևանյան լճի մոտ Nissan-ը 3 հետիոտնի է վրաերթի ենթարկել

Վրաերթի ենթարկվածներից մեկը վուլկանիզացիայի աշխատակից է, մյուս երկուսը՝ հաճախորդներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Այսօր գիշերը Երևանյան լճի մոտ վրաերթ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 01:10-ի սահմաններում Երևանի 29-ամյա բնակիչ Հենրիկ Ասատրյանի վարած «Nissan»-ը Բագրատունյաց 1/1 հասցեի դիմաց շարժական վուլկանիզացիայի մոտ բախվել է մայթեզրին կայանված «Opel» մակնիշի ավտոմեքենային:
Կայքի տեղեկություններով՝ բախումից հետո մեքենան վրաերթի է ենթարկել 3 հետիոտների՝ Երևանի բնակիչներ 39-ամյա Է. Ավետիսյանին, 29-ամյա Ռ. Սարգսյանին, և 37-ամյա Ա. Խաչատրյանին: Նշվում է, որ նրանցի մեկը վուլկանիզացիայի աշխատակիցն է, մյուս 2-ն էլ «Opel»-ը բերել էին վուլկանիզացիա՝ առաջացած տեխնիկական խնդիրը կարգավորելու։