Ուկրաինական զորքերը հարված են հասցրել Խերսոնի մարզի Կախովկա քաղաքի պոլիկլինիկային։ Այս մասին հայտնել է Կախովկայի քաղաքային շրջանի վարչակազմի ղեկավար Պավել Ֆիլիպչուկը։
«Կախովի պոլիկլինիկան գիշերային գնդակոծության է ենթարկվել Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից»,-գրել է Ֆիլիպչուկը տելեգրամյան ալիքում:
Նա նաև հրապարակել է պոլիկլինիկայի շենքի կոտրված պատուհանների և վնասված ճակատամասի լուսանկարները։