Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Լիբանանի տարածքին․ ԶԼՄ

Նշվում է, որ հարվածը ՑԱԽԱԼ-ի բազաներից մեկի վրա լիբանանյան «Հզբոլլահի» հարձակման պատասխան է:
Sputnik
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Լիբանանի տարածքին։ Հարձակման է ենթարկվել Այթա Ալ-Շաաբ բնակավայրում գտնվող բնակելի տունը։ Տեղեկությունը հայտնում են ԶԼՄ-ները:
Նշվում է, որ հարվածը վերջերս Արևմտյան Գալիլեայում ՑԱԽԱԼ-ի բազաներից մեկի վրա լիբանանյան «Հզբոլլահի» հարձակման պատասխան է եղել:
Հաղորդվում է նաև, որ գիշերը իսրայելական օդուժը հարվածել է Իրաքի ժողովրդական աշխարհազորի (Ալ-Հաշդ աշ-Շաաբի) բազաներից մեկին՝ «Կալսուին», որը գտնվում է Իրաքի Բաբիլ (Բաբելոն) նահանգում:
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
«Հզբոլլահը» հարվածներ է հասցրել Լիբանանի հետ սահմանին գտնվող իսրայելական դիրքերին