Երկրաշարժ Իրանում․ ցնցումները զգացվել են նաև Սյունիքի մարզում

Սեյսմոգրրաֆ
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik. Իրանի Խոյ քաղաքի մոտակայքում երկրաշարժ է տեղի ունեցել,, որը զգացվել է նաև ՀՀ Սյունիքի մարզի որոշ հատվածներում։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Ապրիլի 20-ին` տեղական ժամանակով 22:01-ին ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Խոյ քաղաքից 11 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել»,- ասված է հաղորդագրությունում:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Մեղրի, Քաջարան, Կապան և Գորիս քաղաքներում (2-3 բալ ուժգնությամբ), Ագարակ և Ալվանք գյուղերում (3 բալ)։
Թուրքիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է եղել. կան փլուզումներ