Ստավրոպոլի երկրամասում ՌԴ օդատիեզերական ուժերի Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել մարտական առաջադրանք կատարելուց հետո ռազմակայանի օդանավակայան վերադառնալիս: Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Օդաչուներն ինքնանետվել են, որոնողափրկարարական խումբը տարհանել է անձնակազմի 3 անդամի, այժմ ևս մեկ օդաչուի որոնողական աշխատանքներ են ընթանում։
Նախնական տվյալներով` կործանման պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել։
Օդանավում զինամթերք չի եղել, ինքնաթիռն ընկել է ամայի տարածքում։ Ցամաքում ավերածություններ չեն եղել։