ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. 94 տարեկանում վախճանվել է Վլադիմիր Կազիմիրովը՝ ղարաբաղյան հարցով ՌԴ ամենանշանավոր դիվանագետներից մեկը: Տեղեկությունը հայտնում է «Լազարյան ակումբ» հայ-ռուսական փորձագիտական կազմակերպությունը։
Կազիմիրովը գրեթե 40 տարի աշխատել է ԽՍՀՄ ԱԳՆ-ում, իսկ 1992 թվականին դարձել է Ռուսաստանի առաջին համանախագահը ԵԱՀԿ Մինսկի խմբում, որը երկար ժամանակ միակն կազմակերպությունն էր, որը Լեռնային Ղարաբաղի բանակցություններում միջնորդության պաշտոնական մանդատ ուներ:
2000 թվականին Կազիմիրովը հրաժարական է տվել, սակայն շարունակել է հանդես գալ որպես փորձագետ, իսկ 2011 թվականին գլխավորել է ՌԴ ԱԳՆ վետերանների խորհուրդը:
Կազիմիրովի մահվան կապակցությամբ ցավակցություն են հայտնել Լազարյան ակումբի անդամները՝ ՌԴ Պետդումայի պատգամավոր և Լազարյան ակումբի համակարգող Կոնստանտին Զատուլինի գլխավորությամբ: