Տավուշում և Սյունիքում ավելի կտաքանա, քան մնացած մարզերում. եղանակի տեսություն

Տավուշ. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-21-ի ցերեկը, 22-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Քամին հարավարևմտյան է, 2-5մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ:
Եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանն ապրիլի 18-19-ին աստիճանաբար կբարձրանա՝ 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 5-7 աստիճանով։
Երևան քաղաքում ապրիլի 18-ին, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-ին և 22-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-15մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում ապրիլի 18–ի ցերեկը կլինի 26-28 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +19...+21 աստիճան։