ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Կոտայքի մարզում` Արգել-Կարենիս ավտոճանապարհին, ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել, որի հետևանքով մեկ մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը ՃՏՊ–ի մասին ահազանգը ստացել է ժամը 08։48-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Արգել գյուղի ամառանոցների վերջնամասում «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են Երևան և Աբովյան քաղաքների բժշկական կենտրոններ․ հոսպիտալացման ճանապարհին գրանցվել է ուղևորի մահը:
Շրջված ավտոմեքենան
© Photo : press office of the Rescue Service of the MIA of RA
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: