Կուրգանի միկրոշրջանում կախովի կամուրջն ամբողջությամբ ջրի մեջ է հայտնվել

Կուրգանի մարզում հեղեղման գոտիներից մոտ 14 հազար մարդ է տարհանվել։
Sputnik
Կուրգանի Վորոնովկա միկրոշրջանում կախովի կամուրջն ամբողջությամբ հայտնվել է ջրի մեջ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Կամուրջը շուրջ 10 մետր բարձր էր Տոբոլ գետից, բայց հեղեղումների հետևանքով ամբողջությամբ հայտնվել է ջրի տակ։ Հիմա գետը հոսում է կամրջի միջով:
«Փրկարարները ճոպանների մի մասը կտրել են, որպեսզի կառույցն ավելի ճկուն լինի և չկոտրվի ջրի տակ։ Հուսով եմ` մեր կամուրջը կդիմանա»,- գործակալությանn ասել է տեղի բնակիչներից մեկը։
Կուրգանի քաղաքային վարչությունը հայտնում է, որ Տոբոլ գետում ջրի մակարդակը ժամը 12:00-ի դրությամբ չորս ժամում ավելացել է երկու սանտիմետրով և հասել 972 սանտիմետրի։
Մարզի ղեկավարությունը բնակիչներին հիշեցնում է տարհանվելու անհրաժեշտության մասին:
Կուրգանի մարզում արտակարգ դրություն է հայտարարվել։ Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչության կանխատեսումներով` մարզի տարածքում կարող է հեղեղվել 62 բնակավայր, 4300 տուն, 5550 տնամերձ հողամաս, 600 ամառանոց, 18 718 մարդ կարող է արտակարգ իրավիճակների գոտում հայտնվել: