Ղրիմի հայկական սփյուռքն ակտիվացել է Ռուսաստանի հետ վերամիավորվելուց հետո. Կադնիկով

Ալեքսանդր Կադնիկով
Լուսանկարների ցուցահանդեսի նպատակն է ցույց տալ, թե ինչպես է ապրել Ղրիմը մինչև 2014 թվականը և ինչպես է փոխվել ղրիմցիների կյանքը վերջին 10 տարիների ընթացքում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ղրիմի հայկական սփյուռքի ակտիվությունը վերջին 10 տարիների ընթացքում առնվազն կրկնապատկվել է, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հայտարարեց լուսանկարիչ Ալեքսանդր Կադնիկովը։
«Հայկական սփյուռքի ակտիվությունը 2014-ից հետո չափազանց է, բառի լավ իմաստով։ Հրատարակվում են գրքեր, անցկացվում են ցուցահանդեսներ։ Ղրիմի արևելքում գտնվող Սուրբ Խաչ վանքը 10 տարվա ընթացքում ակնհայտորեն փոխվել է դեպի լավը: Ես միշտ գնում եմ այնտեղ պատկերի համար, այնտեղ յուրահատուկ կերպով փոխանցվում է 14-րդ դարի մթնոլորտը։ Ամբողջությամբ վերակառուցվել է նաև Թեոդոսիայի Այվազովսկու թանգարանը», - նշեց նա։
Կադնիկովը Երևան է բերել «Ղրիմի մարդիկ ԱՌԱՋ և ՀԵՏՈ» ցուցահանդեսը, որը տեղի կունենա «Դվին» հյուրանոցում: Ցուցահանդեսում կա նաև բաժին, որը նվիրված է Ղրիմում դարերով ապրող մեր հայրենակիցների կյանքին՝ Զատիկը հայկական եկեղեցում, Տրնդեզը, 1915 թվականի Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երթը, Այվազովսկու թանգարանը, և պարզապես գեղեցիկ լուսանկարներ ղրիմահայերի դեմքերով:
«Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովից առաջարկ ստացա՝ Ղրիմի մասին ցուցահանդես անել Ռուսաստանի հետ վերամիավորումից առաջ և հետո։ Գաղափարը դուրս եկավ՝ ցույց տալ, թե ինչպես է ապրել Ղրիմը մինչև 2014 թվականը և ինչպես է արմատապես փոխվել ղրիմցիների կյանքը դրանից հետո», - նշեց Կադնիկովը։
Երևանում առաջին անգամ բացվել է Դոնբասին նվիրված վավերագրական լուսանկարների ցուցահանդես
Կադնիկովն «իր հաշվեկշռում» ունի 40 մամուլի շրջագայություն, համաշխարհային ամսագրերի 200 շապիկ և հեղինակավոր թերթերի առաջին էջեր, համագործակցություն ավելի քան 30 համաշխարհային հրատարակությունների հետ, 29 անհատական ցուցահանդեսներ, 132 գրքերի լուսանկարներ, ավելի քան 200 լուսանկարչական, արվեստի և վիդեո նախագծերի մասնակցություն և կազմակերպում Ռուսաստանում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Լեհաստանում, Իտալիայում, Սլովակիայում և Ուկրաինայում: Հետաքրքիր մանրուք՝ իր ստեղծագործական կարիերայի ընթացքում լուսանկարիչը 220 կեղծանուն է ունեցել։
Նշենք, որ ցուցահանդեսը կանցկացվի Երևանում և այլ երկրներ տանել դեռ չի նախատեսվում: