Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ օդադեսանտային զորքերի մարտիկները գերի են վերցրել Ուկրաինայի ԶՈւ-ի խմբին. մանրամասներ

Գործողությանը մասնակցել են Ուսուրիի առանձին գվարդիական դեսանտա-գրոհային բրիգադի զինծառայողները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Ուսուրիի դեսանտայինների դիպուկահարների խումբը ոչնչացրել է Ուկրաինայի զինված ուժերի դիպուկահարներին և չորս զինծառայողների գերի է վերցրել Դոնբասի ռազմաճակատի Արտյոմովսկի հատվածում: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ռուսական բանակի ամենաարդյունավետ դիպուկահար խմբերից մեկը՝ Ուսուրիի առանձին գվարդիական դեսանտագրոհային բրիգադի դեսանտայինները, դիպուկահարային մենամարտում ոչնչացրել են հակառակորդին և գերի են վերցրել Ուկրաինայի ԶՈւ-ի չորս զինվորի»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ուկրաինական ԱԹՍ–ների հավաքման երկու արտադրամաս է ոչնչացվել. ՌԴ ՊՆ
Նախարարությունում նշել են, որ տեղեկությունը, որ այդ շրջանում Ուկրաինայի զինված ուժերի դիպուկահար է գործում, ստացվել է հետախուզությունից։
Ուսուրիի դիպուկահար դեսանտայինների խումբը շարժվել է դեպի նշված շրջան։ Սպասման միայն հինգերորդ օրն է դիտորդը նկատել Ուկրաինայի զինված ուժերի դիպուկահար զույգին և նրա պաշտպանող խմբին։
«Դիպուկահարների մենամարտի արդյունքում ոչնչացվել են Ուկրաինայի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումներից մեկի փորձառու դիպուկահարը և նրա պաշտպանող խումբը, որը բաղկացած էր յոթ հոգուց»,-պատմել են գերատեսչությունում:
Իր մարտիկներին տարհանելու համար Ուկրաինայի ԶՈւ-ն ուղարկել է չորս զինծառայողներից բաղկացած ևս մեկ խումբ, որոնց դարանակալել են երկու դեսանտային դիպուկահարներ՝ պաշտպանող խմբի հետ միասին:
«Արդյունքում Ուկրաինայի զինված ուժերի տարհանման խումբը ամբողջ կազմով գերի է ընկել»,-նշել են ՌԴ ՊՆ-ում:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ե՞րբ կավարտվի ռազմական հատուկ գործողությունը. Սերգեյ Շոյգուն ժամկետ է նշել