ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Քիչ առաջ պայթեցվել է ՊՆ–ի նախկին շենքը։ Պայթեցման աշխատանքներին տեղում հետևել է նաև Sputnik Արմենիայի թղթակիցը։
Նշենք, որ 2023 թ. ապրիլի 15–ին ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել Երևան–Աշտարակ մայրուղու վրա գտնվող ՊՆ նախկին շենքը տրամադրել ՊԵԿ–ին։
ՊՆ նախկին շենքում մի քանի տարի շարունակ բնակություն էին հաստատել քաղաքացիներ, որոնց հանեցին այդ շենքից։
Մեծ մասն անապահով ընտանիքներ էին, կային նաև արցախյան պատերազմների մասնակիցներ, պայմանագրային զինծառայողներ։ Մի քանի ընտանիք էլ Արցախից էին, մեծ մասամբ` երեխաների հետ։ Առաջին բնակիչներն այստեղ են հայտնվել 2022 թվականի սեպտեմբերին։
Ըստ բնակիչների՝ այստեղ ապրում էր 150-ից 200 ընտանիք։ Այս ամբողջ ընթացքում նրանք չէին վճարել բնակարանի վարձ և կոմունալներ (շենքում ջուր և գազ չկար)։