Փաշինյանը ոսկեպարցիներին ներկայացրել է խաղաղության գործընթացի հետ կապված իրավիճակը

ՀՀ վարչապետը հանդիպման ընթացքում նաև պատասխանել է Ոսկեպարի բնակիչների հարցերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Տավուշի մարզի Ոսկերպար գյուղում տեղի բնակիչներին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության հետ կապված իրավիճակը։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ոսկեպարցիների հետ
Փաշինյանը խոսել է նաև սահմանազատման գործընթացում առկա իրավիճակի մասին։
Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ոսկեպարցիների հետ
Հաջորդիվ ՀՀ վարչապետը պատասխանել է ոսկերպարցիների հարցերին։
Նշենք, որ Փաշինյանի հետ Տավուշ մարզ են մեկնել նաև ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ոսկեպարում Փաշինյանի հետ հանդիպմանը սահմանափակվել է մասնակիցների մուտքը դահլիճ։ Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին, որն արդեն 1 ամիս է` Ոսկեպարում է բնակվում, թույլ չեն տվել մուտք գործել հանդիպման սրահ։ Գյուղացիները, ինչպես նաև Տավուշի թեմը Փաշինյանի այցի մասին տեղյալ չեն եղել։
Հիշեցնենք` Ադրբեջանի հետ սահմանազատման և տարածքային զիջումների թեման կրկին արդիականացավ այն բանից հետո, երբ մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակից հայտարարեցին, որ Հայաստանի հետ սահմանագծման և սահմանազատման գործընթացի շրջանակում պետք է անհապաղ լուծվեն «4 ոչ անկլավային գյուղերի ազատագրման հարցերը»:
Ավելի ուշ Տավուշի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախազգուշացրեց պատերազմի հավանականության մասին, եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ քննարկումներից, որոնք Երևանի կողմից տարածքային նոր զիջումները չեն բացառում: