ՀՀ–ում 2 օր անձրև չի գա, օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ. եղանակի տեսություն

Գարուն
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` օդի ջերմաստիճանը որոշ հատվածներում կբարձրանա 8-10 աստիճանով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Այսօր և վաղը Հայաստանի տարածքում տեղումներ չեն գրանցվի։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ապրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ:
«Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-19-ին աստիճանաբար կբարձրանա 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 8-10 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում։
Այսօր Երևանում ցերեկային ժամերին կգրանցվի 24-26, գիշերը` 9-11 աստիճան տաքություն։
Եղանակի տեսություն