ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Ռուս դերասան Եվգենի Միրոնովը Երևանում կներկայացնի «Համլետ» մոնոներկայացումը` Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ: Այս մասին հայտնում են Երևանում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունից։
«Մայիսի 17-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա «Շեքսպիր. Շոստակովիչ. Համլետ» ներկայացումը ՌԴ ժողովրդական արտիստ Եվգենի Միրոնովի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ` դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ», - ասված է դիվանագիտական առաքելության հաղորդագրության մեջ:
Ինչպես նշել են միջոցառման կազմակերպիչներ, «Շեքսպիրի ստեղծագործությունն ու Շոստակովիչի երաժշտությունը կհանդիպեն բոլորովին նոր կատարմամբ»:
Դեսպանատանը հավելել են, որ Միրոնովը կներկայացնի անմոռանալի ծրագիր: