Մայրաքաղաքի Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների միջանկյալ բակում սկսվել են 22 ավտոտնակների ապամոնտաժման և բարեկարգման աշխատանքները։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ավտոտնակների սեփականատերերից ոմանք իրենց կամքով են քանդում ավտոտնակները, մյուսները դեռ դիմադրում են։
Շենգավիթ վարչական շրջանում մեկ տարվա ընթացքում ընդհանուր առմամբ ապամոնտաժվել է 72 ավտոտնակ և բնակիչներին է վերադարձվել 170 զավթված տարածք։