Բարձր ենք գնահատում հայ-սիրիական դարավոր բարեկամությունը. Խաչատուրյանը` Սիրիայի դեսպանին

Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ–ում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին
Երկուստեք շեշտվել է համապարփակ ու կայուն խաղաղության հաստատման հրամայականը, ինչը տարածաշրջանի բոլոր երկրների զարգացման համար կարևոր նախապայման է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Հայաստանը և Սիրիան կապված են միմյանց հետ քաղաքական, պատմական, մշակութային և միջանձնային խորը հարաբերություններով. Սիրիայի Արաբական Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ–ում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին։ Տեղեկությունը հայտնում են նախագահի աշխատակազմից։
«Բարձր ենք գնահատում հայ-սիրիական դարավոր բարեկամական հարաբերությունները և մեծապես կարևորում տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումը»,–ասել է Խաչատուրյանը:
Հանդիպման ընթացքում Արիսյանը նախագահին է ներկայացրել երկու երկրների միջև տնտեսության, մշակույթի, կրթության և այլ ոլորտներում համագործակցության լայն օրակարգին առնչվող մի շարք ծրագրեր ու նախաձեռնություններ:
Կողմերը վերահաստատել են Հայաստանի և Սիրիայի միջև բոլոր բնագավառներում առկա լիարժեք փոխըմբռնման և փոխգործակցության մթնոլորտում հնարավոր քայլերի իրականացման հանձնառությունը:
Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ–ում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանին
Զրույցի ընթացքում Արիսյանը Սիրայի իշխանությունների անունից շնորհակալություն է հայտնել Հայաստանի ղեկավարությանը տարիներ շարունակ Սիրային ցուցաբերվող մարդասիրական և բազմաբնույթ աջակցության համար:
Մտքեր են փոխանակվել ընդհանուր տարածաշրջանային իրադրության և զարգացումների վերաբերյալ։ Այս համատեքստում երկուստեք շեշտվել է համապարփակ ու կայուն խաղաղության հաստատման հրամայականը, ինչը տարածաշրջանի բոլոր երկրների զարգացման համար կարևոր նախապայման է:
Նշենք, որ այսօր ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Վահագն Խաչատուրյանը Սիրիայի Արաբական Հանրապետության Անկախության օրվա առթիվ շնորհավորել են նախագահ Բաշար Ալ-Ասադին: