Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհին ջրատար խողովակ է վթարվել

Ճանապարհային դեպարտամենտը վարորդներին հորդորում է տվյալ հատվածում երթևեկելիս ուշադիր լինել։
Sputnik
Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհի 23-րդ կմ-ում տեղի է ունեցել ջրատար խողովակի վթար։ Տեղեկությունը հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։
Ճանապարհը սպասարկող կազմակերպությունը տեղեկացրել է ջրատարը տնօրինող կազմակերպությանը վթարի մասին։
Սպասարկող կազմակերպությունը տվյալ հատվածում կիրականացնի սահմանազատում‚ համապատասխան ճանապարհային նշաններով և այլ միջոցառումներով կապահովի անվտանգ երթևեկությունը մինչև վթարի վերացումը։
Ճանապարհային դեպարտամենտը վարորդներին հորդորում է տվյալ հատվածում երթևեկելիս ուշադիր լինել։