Սանկտ Պետերբուրգում հայկական հոգևոր ճեմարան է բացվել, որը եզակի կրթական հնարավորություն է ընձեռում նրանց համար, ովքեր ցանկանում են խորացնել գիտելիքները և դառնալ հոգևորական: Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
«Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան նորաբաց ճեմարանի նպատակն է ազգային ոգու, քրիստոնյա ինքնության պահպանումը, բանիմաց ու նվիրյալ հոգևորականների պատրաստումը»,– ասված է հաղորդագրությունում:
ՌԴ պետական կրթական չափորոշիչներով գործող ճեմարանն ապահովում է 4-ամյա բարձրորակ կրթություն, որից հետո սաները շարունակելու են ուսումը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի մագիստրատուրայում:
Կրթությունն անվճար է, սաները գիշերում են կրթարանին կից շենքում։