Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Կուզբասում դիվերսանտ է ձերբակալվել. նա երկաթուղում հրկիզումներ էր նախապատրաստում

Հարուցվել է քրեական գործ դիվերսիայի հոդվածով։
Sputnik
Կուզբասում դիվերսանտ է ձերբակալվել, որը ներգրավված է եղել երկաթուղու ռելեային պահարանների հրկիզման նախապատրաստման մեջ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ Կեմերովոյի վարչության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հայտնաբերվել է 28-ամյա տղամարդ, որը ներգրավված է դիվերսիաների նախապատրաստման, մասնավորապես՝ տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտների հրկիզման մեջ՝ ՌԴ տնտեսական անվտանգությունն ու պաշտպանունակությունը խաթարելու նպատակով:
«2024 թվականի սկզբին տղամարդը կապ է հաստատել Ուկրաինայի տարածքում գտնվող անհայտ անձանց հետ։ Վերջիններիս հանձնարարականով, դրամական պարգևի դիմաց, նախապատրաստել է Տրանսսիբիրյան երկաթուղային մայրուղու հատվածում տեղակայված ռելեային պահարանների հրկիզումներ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Տղամարդը ձերբակալվել է և գտնվում է մեկուսարանում:
Նրա բնակության վայրից առգրավվել է դյուրավառ հեղուկով երկու պլաստիկ շիշ, հրկիզման համար անհրաժեշտ գործիքներ, ինչպես նաև երկաթուղու հատվածի քարտեզը:
Հարուցվել է քրեական գործ «Դիվերսիա» հոդվածի հատկանիշներով։