Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ձերբակալվել է ուկրաինացի գործակալը. նա Մոսկվայում պայթեցրել է Վասիլի Պրոզորովի ավտոմեքենան

Նա դա արել է համակարգողի հանձնարարությամբ, որը գործել է ՈւԱԾ ղեկավարի անմիջական ցուցումով։
Sputnik
Ձերբակալվել է ուկրաինացի գործակալը, որը Մոսկվայում պայթեցրել է Ուկրաինայի անվտանգության ծառայության նախկին աշխատակից Վասիլի Պրոզորովի ավտոմեքենան, հայտնել Է ՌԴ ԱԴԾ-ն։
Կասկածյալը 1983 թվականին ծնված Ռուսաստանի քաղաքացի է։ Նա դա արել է համակարգողի հանձնարարությամբ, որը գործել է ՈւԱԾ ղեկավարի անմիջական ցուցումով։ Ստացել է ռադիոկառավարվող պայթուցիկ սարքի բաղադրիչները, հավաքել ռումբը և ապրիլի 12-ին տեղադրել Պրոզորովի ավտոմեքենայում։
Վասիլի Պրոզորովը ՈւԱԾ-ում աշխատել է 1999-2018 թվականներին, 2014 թվականի մայիսից՝ գերատեսչության կենտրոնական ապարատում։ 2019-ին նա մամուլի ասուլիս տվեց՝ բացահայտելով ուկրաինական հատուկ ծառայությունների գործունեությունը: Պրոզորովը, ասել է, որ 2014-ին նա սկսել է կամավոր տեղեկատվություն փոխանցել ռուսական հատուկ ծառայություններին Դոնբասում ուկրաինացի ուժայինների գործողությունների մասին: Իր գործողությունները նա բացատրել է «գաղափարական դրդապատճառներով»։