6-8 աստիճանով կտաքանա. եղանակի տեսություն

Սուրբ Գայանե եկեղեցի. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-20-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Քամին հարավարևմտյան է, 2-5մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 16-19-ին աստիճանաբար կբարձրանա 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 8-10 աստիճանով։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում ևս ապրիլի 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-20-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-15մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում ապրիլի 16-ի ցերեկը 21–23 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +15...+17 աստիճան։