Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մոտ 13 հազար մարդ տարհանվել է

Ավելի վաղ շրջանի ղեկավար Վադիմ Շումկովը հայտնել էր, որ 6 մետրի դեպքում սկսվում է Տոբոլի աջափնյա հատվածի և ձախ ափի ցածր հատվածի ջրհեղեղը:
Sputnik
Կուրգանի մոտ Տոբոլ գետում ջրի մակարդակը 2 ժամում բարձրացել է 15 սմ-ով ու հասել 646 սմ-ի։ Տեղեկությունը հայտնում է քաղաքային վարչակազմը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ապրիլի 14-ի առավոտյան Տոբոլ գետի ջրի մակարդակը կազմել է 491 սմ: Ապրիլի 15-ի վաղ առավոտյան այն հասել է 631 սմ-ի:
Ավելի վաղ շրջանի ղեկավար Վադիմ Շումկովը հայտնել էր, որ 6 մետրի դեպքում սկսվում է Տոբոլի աջափնյա հատվածի և ձախ ափի ցածր հատվածի ջրհեղեղը:
Շրջանի իշխանությունները հայտարարել են, որ Կուրգանի շրջանում ջրհեղեղի պատճառով գրեթե 13 հազար մարդ է տարհանվել:
«Ապրիլի 15-ի ժամը 10:00-ի դրությամբ տարհանվել է 12 782 մարդ այն բնակավայրերից, որտեղ ջուրը հասել էլ, և որտեղ հնարավոր է ջուրը հասնի», - նշված է հաղորդագրության մեջ:
Իշխանության տվյալներով՝ ներկայում ժամանակավոր տեղավորման կետերում 825 մարդ կա, այդ թվում՝ 156 երեխա:
Հիշեցնենք, որ Կուրգանի մարզում արտակարգ դրություն է մտցվել։ ՌԴ ԱԻՆ-ի գլխավոր վարչության կանխատեսմամբ՝ ջրհեղեղավտանգ ժամանակաշրջանի ընթացքում մարզի տարածքում կարող է 62 բնակավայր հեղեղվել:
Արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչության տվյալներով՝ ապրիլի 15-ի դրությամբ 5 մունիցիպալ շրջաններում (Բելոզերսկի, Պրիտոբոլնի, Զվերինոգոլովսկի, Կուրտամիշսկի, Կետովսկի) հեղեղված են մնում 309 բնակելի տուն, 571 տնամերձ հողամաս: