ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մտածում է Սիլիկոնյան հովտում կցորդ նշանակելու մասին: Այս մասին այսօր ամփոփելով իր աշխատանքային 100 օրը` ասաց ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ կցորդը պետք է օգնի ՏՏ ոլորտում առաջավոր փորձ ձեռք բերել և նոր ներդրողներ ներգրավել Հայաստան:
Հայրապետյանը նաև նշեց, որ ՀՀ ներկայացուցիչ նշանակելու գաղափարը դեռ պետք է քննարկվի:
«Մենք չենք ցանկանում, որ նշանակումը կրի զուտ ներկայացուցչական բնույթ։ Նման կցորդի համար պետք է մշակվի գործողությունների հստակ ծրագիր՝ ակնկալվող արդյունքներով։ Եթե մենք համոզվենք, որ իրատեսական ծրագիր կազմել չի ստացվում, ապա կհրաժարվենք այդ գաղափարից»,– հայտարարեց նախարարը։
Մխիթար Հայրապետյանը նշեց, որ կուսումնասիրվի նման պրոֆիլի արտասահմանյան ներկայացուցիչների աշխատանքը, որոնց հասարակական հիմունքներով նշանակել է առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը: