Հայաստանում կարմրուկով վարակվածների թիվն ավելացել է 29-ով

Լաբորատորիա
Այս տարվա ընթացքում կարմրուկով վարակվելու 305 դեպք է արձանագրվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Հայաստանում կարմրուկով վարակվածների թիվը վերջին մեկ շաբաթում ավելացել է 29-ով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Ըստ կենտրոնի տվյալների` 2024 թվականի հունվարի 1-ից ի վեր կարմրուկով վարակվելու 305 դեպք է արձանագրվել։
Վերջին մեկ շաբաթում վարակվածներից 15-ը երեխաներ են, 14-ը` մեծահասակ։
Հոսպիտալացված է 9 մարդ։