ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ ընթրիքի արդյունքում հավաքագրված գումարները կուղղվեն սկսնակ կին գործարարների նախաձեռնություններին։ Տեղեկությունը հայտնում է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը։
Ապրիլի 14-ին անցկացված «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» բարեգործական ընթրիքին մասնակցել են 42 կայացած կին գործարար։
Սա նշանակում է, որ առաջիկայում ՀՀ մարզերում գործունեություն ծավալող 42 սկսնակ կին գործարար կստանա 1-ական մլն դրամ դրամաշնորհ՝ բիզնեսը զարգացնելու համար։
Ավելի վաղ գրել էինք, որ Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերն արժեն 1 մլն դրամ։ Բարեգործական ընթրիքը տեղի է ունեցել ապրիլի 14-ին «ԱրմԱս» գինու գործարանում: