41 տարի տրոլեյբուս է վարում. 63-ամյա Անուշավան Քոչարյանի պատմությունը

Վարորդը վստահեցնում է, որ տրոլեյբուսը մայրաքաղաքի համար ամենալավ փոխադրամիջոցներից մեկն է։
Sputnik
63-ամյա Անուշավան Քոչարյանը արդեն 41 տարի տրոլեյբուս է վարում և 1983 թվականից մինչ օրս աշխատանքի է գնում առավոտյան ժամը 6-ին։ Երևանի քաղաքապետարանը նրա մասին ռեպորտաժ է հրապարակել։
«Երկար տարիներ աշխատում եմ այստեղ, իմ ուղևորներին ճանաչում եմ, ուզում եմ ամեն օր նրանց տեսնել»,– ասում է Անուշավան Քոչարյանը։
Վարորդը վստահեցնում է, որ տրոլեյբուսը մայրաքաղաքի համար ամենալավ փոխադրամիջոցներից մեկն է. էլեկտրատրանսպորտն անձայն է աշխատում ու չի աղտոտում օդը։
63-ամյա վարորդն այս տարիների ընթացքում աշխատանքը փոխելու մասին երբեք չի մտածել։ Ասում է, որ գործը կթողնի միայն այն ժամանակ, երբ հոգնի, բայց համոզված է` չի հոգնի. կյանքը ինչպե՞ս թույլ կտա հոգնել։
«Վայ, պապա, նայի՝ տոտա ա». ինչպես Անժելան դարձավ նոր տրոլեյբուսների առաջին կին վարորդը