Ջերմաստիճանը կնվազի, ժամանակ առ ժամանակ կանձրևի. եղանակի տեսություն

Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 14-ին, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, 15-ի ցերեկը` առանձին շրջաններում, ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին կլինի հարավարևմտյան` 2-5մ/վ արագությամբ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում (16-20մ/վ):
Օդի ջերմաստիճանն այսօր կնվազի 3-5 աստիճանով։
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում այսօր ցերեկը, ապրիլի 15-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։
Ապրիլի 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Transavia–ն գործարկել է Լիոն-Երևան -Լիոն երթուղով չվերթերը