ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Օրենբուրգի մարզի ջրածածկ տարածքներից տարհանվել է 13 194 մարդ։ Այս մասին հայտնել է մարզի կառավարությունն իր Telegram ալիքում:
«Հեղեղված տնային տնտեսություններից և տնամերձ հողամասերից ընդհանուր առմամբ տարհանվել է 13 194 մարդ, որից 1 145–ը (այդ թվում ՝ 212 երեխա) տեղավորված են ժամանակավոր կետերում», - ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` այս տարի Հարավային Ուրալի շրջաններում ռեկորդային հեղեղումներ են գրանցվել։ Ամենաբարդ իրավիճակը Օրենբուրգի մարզում է։ Ապրիլի 5-ին այնտեղ փլուզվել է Օրսկը Ուրալ գետից պաշտպանող ամբարտակը։
Բնակիչների զանգվածային տարհանում է իրականացվել։ Հեղեղվել է 6995 բնակելի տուն՝ տնամերձ հողամասերով։ Հեղեղված տներից տարհանվել է 2493 մարդ, այդ թվում՝ 797 երեխա։