«Կրասնոդարը» կարևոր խաղում զիջեց «Զենիթին», բայց Սպերցյանի գնահատականները բարձր են մնում

Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի առաջնության ռմբարկուների ցուցակում 9 գոլով բաժանում է 3-5-րդ տեղերը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ,13 ապրիլի – Sputnik. «Կրասնոդարն» այսօր կարևոր խաղում 1:2 հաշվով պարտվեց «Զենիթին»:
Խաղից առաջ Սանկտ–Պետերբուրգի «Զենիթը» գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, իսկ «Կրասնոդարը» զիջում էր նրան ընդամենը 1 միավորով։ Այժմ նրանց տարբերությունը 4 միավոր է:
Առաջնության ավարտին մնում է 6 տուր, այդ իսկ պատճառով, կրասնոդարցիները դեռ չեն կորցրել չեմպիոնության բոլոր շանսերը։
Էդուարդ Սպերցյանը, որպես իր թիմում ստանդարտ դիրքերի հիմնական իրականացնող, այսօր նույնպես տուգանային հարվածներ է իրացրել, որոնք, ցավոք, հաջողությամբ չեն ավարտվել։
Էդուարդ Սպերցյանը հայտնվել է հետխորհրդային տարածքի ամենաթանկ ֆուտբոլիստների վարկանիշում
Չնայած այն հանգամանքին, որ այսօրվա խաղում Սպերցյանին բախտը չի ժպտացել, նրա խաղի գնահատականներն ու հեռանկարները չեն նվազում։ «Զենիթի» նախկին մարզական տնօրեն, «Բարսելոնայի» և «Ֆեյենորդի» նախկին խաղացող Իգոր Կորնեևը իր հարցազրույցում հայտարարել է, որ Կրասնոդարի սեփականատեր Ալեքսանդր Գալիցկին Սպերցյանի համար, ամենայն հավանականությամբ, առնվազն 15 միլիոն կպահանջի:
«Ամենակարևորն այն է, որ չկրկնվի նախորդ ամառվա պատմությունը», - հայտարարել է Կորնեևը՝ նկատի ունենալով «Կրասնոդարի» ձգձգված բանակցությունները «Այաքսի» հետ, որոնք արդյունքում ոչնչի չեն հանգեցրել:
Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է ռուսական Պրեմիեր լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ
Նշենք, որ Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի առաջնության ռմբարկուների ցուցակում 9 գոլով բաժանում է 3-5-րդ տեղերը: