ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Հայաստանի տարածքում օդի ջերմաստիճանն այսօր էլ կշարունակի բարձրանալ, իսկ վաղը կնվազի 4-5 աստիճանով։Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Այսօր հանրապետության տարածքում տեղումներ չեն սպասվում։
Երևանում ցերեկային ժամերին կգրանցվի 21-23, գիշերը` 9-11 աստիճան տաքություն։