Արյունով ազատագրված հողը ստորագրությամբ չպիտի հանձնվի. Ոսկեպարում ակցիա է

Ոսկեպար են ժամանել ոչ միայն քաղաքական գործիչներ, այլ նաև սովորական քաղաքացիներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի– Sputnik. Տավուշի մարզի Ոսկեպար համայնքում ակցիա է` ի պաշտպանություն Տավուշի մարզի այն տարածքների, որոնք ՀՀ իշխանությունը պատրաստվում է հանձնել Ադրբեջանին։
Ոսկեպար են ժամանել ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը, ԱԺ պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Գառնիկ Դանիելյանը, Ասպրամ Կրպեյանը, «Բաբոն տեր է» և «ՀայաՔվե» նախաձեռնությունների անդամներ, մշակույթի գործիչներ, երգիչներ, սովորական քաղաքացիներ։
Հնչում է ազգային երգ ու երաժշտություն։ Հավաքվածները պարում են քոչարի ու յարխուշտա։ Երգում են Արթուր Խաչենցն ու Արսեն Գրիգորյանը` Մրոն։
Նշենք, որ ակցիան կազմակերպել է «Տավուշը հանուն հայրենքի» նախաձեռնությունը` այն համոզմունքով, որ արյունով ազատագրված տարածքները ստորագրությամբ չպիտի հանձնվեն։
12-րդ դարը չէ, որ 50 մետրը բան որոշի․ Փաշինյանը՝ սահմանազատման և հնարավոր ագրեսիայի մասին
Հիշեցնենք` Ադրբեջանի հետ սահմանազատման և տարածքային զիջումների թեման կրկին արդիականացավ այն բանից հետո, երբ մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակից հայտարարեցին, որ Հայաստանի հետ սահմանագծման և սահմանազատման գործընթացի շրջանակում պետք է անհապաղ լուծվեն «4 ոչ անկլավային գյուղերի ազատագրման հարցերը»:
Ավելի ուշ Տավուշի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախազգուշացրեց պատերազմի հավանականության մասին, եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ քննարկումներից, որոնք Երևանի կողմից տարածքային նոր զիջումները չեն բացառում: