ՊՆ–ն հրապարակել է վթարի հետևանքով մահացած զինծառայողների անունները

ՊՆ
Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով ընթանում է քննություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարի հետևանքով մահացած 4 զինծառայողների անունները։
«Ողբերգական վթարի հետևանքով մահացել են Արեգ Արմենի Քերոբյանը, Սլավիկ Վարդանի Վարդանյանը,Դավիթ Համբարձումի Հակոբյանը և Ժոզեֆ Մելքոնի Ազոլյանը»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` ՊՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորակը, ինչի հետևանքով 4 զինծառայող է մահացել, 20–ը վնասվածքներ են ստացել։ Մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսներն ունեն ծանր, միջին ու թեթև աստիճանի վնասվածքներ։ Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասի (մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ) հատկանիշներով։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել Մեղրիի տարածքում։