Օրսկում հեղեղված են մնում ավելի քան 5 հազար բնակելի տներ

Ժամանակավոր տեղավորման 13 կետերում մնում է 1064 մարդ, այդ թվում՝ 163 երեխա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Մասամբ հեղեղված Օրսկում 5182 բնակելի շենք է մնացել ջրի տակ։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Վասիլի Կոզուպիցան Telegram-ի իր ալիքում:
«Հեղեղված է մնում 5182 բնակելի տուն։ Ժամանակավոր տեղավորման 13 կետերում մնում է 1064 մարդ, այդ թվում ՝ 163 երեխա։ Առկա տեղերը բավարար են։ Մարդիկ սկսում են վերադառնալ տները», – նշել է քաղաքապետը։
Նշենք, որ Օրենբուրգի մոտ Ուրալ գետի ջրի մակարդակը կտրուկ բարձրացել է՝ հասնելով 914 սանտիմետրի։ 930 սմ–ի դեպքում մի շարք տարածքներ կհեղեղվեն։
Հիշեցնենք` այս տարի Հարավային Ուրալի շրջաններում ռեկորդային հեղեղումներ են գրանցվել։ Ամենաբարդ իրավիճակը Օրենբուրգի մարզում է։ Ապրիլի 5-ին այնտեղ փլուզվել է Օրսկը Ուրալ գետից պաշտպանող ամբարտակը։
Օրսկում շուրջ 2,4 հազար բնակելի տուն և 3 հազար տնամերձ տարածք է հեղեղվել. տեսանյութ
Բնակիչների զանգվածային տարհանում է իրականացվել։ Հեղեղվել է 6995 բնակելի տուն՝ տնամերձ հողամասերով։ Հեղեղված տներից տարհանվել է 2493 մարդ, այդ թվում՝ 797 երեխա։